Ժամանակին Լեռնային Ղшրшբшղից որոշ ռшզմшհայրենասեր «ազգափրկիչներ» հոխորտում էին, թե Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն որոշելու ԼՂ հայերի ճակատագիրը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ժամանակին Լեռնային Ղարաբաղից որոշ ռազմահայրենասեր «ազգափրկիչներ» հոխորտում էին, թե Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն որոշելու ԼՂ հայերի ճակատագիրը, և միայն իրենք կարող են որոշել։

Որոշեցին, տեսանք ․․․

Հիմա նույն «ազգափրկիչները» Հայաստանում հայտնվելուց հետո հոխորտում են, թե ՀՀ իշխանությունների պարտականությունն է ԼՂ պետական աշխատողների աշխատավարձերի փոխանցումը։

Հարցը դա չէ, ՀՀ իշխանությունները ուժերի ներածին չափով զբաղվում ու լուծում են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կեցության, բուժօգնության, ուսման, աշխատանքի և մնացյալ խնդիրները։

Հայաստանի իշխանություններն ամեն հարցում սատար են կանգնելու ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին, այլ հարց է, թե հոխորտացող «ազգափրկիչներն» ինչ են պարտավոր ․․․»։

Կիսվել սոց․ ցանցերում