«Բարսելոնայի» փոխնախագահ․ Այո, ճիշտ է, որ Ֆելիշն այս մրցաշրջանի համար ստանալու է 400 հազար եվրո

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» փոխնախագահ Էդուար Ռոմեուն պատմել է, որ պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը Մադրիդի «Աթլետիկոյից» վարձակալությամբ կատալոնական ակումբ տեղափոխվելու համար համաձայնել է աշխատավարձի զգալի կրճատման։

Այս մրցաշրջանում Ֆելիշը «Բարսելոնայում» կստանա 400 հազար եվրո տարեկան։ Մինչեւ «Բարսելոնա» տեղափոխվելը Ֆելիշը «Աթլետիկոյում» երկու ամսվա համար ստացել է 1,5 միլիոն եվրո։

«Այո, ճիշտ է, որ Ֆելիշը այս մրցաշրջանի համար ստանալու է 400 հազար եվրո։ Հաճելի է տեսնել, որ «Աթլետիկոյում» ոչ այնքան լավ խաղալուց հետո Ֆելիշն այժմ ցուցադրում է գերազանց ֆուտբոլ։

«Աթլետիկոն» նույնպես հետաքրքրված է, որ Ֆելիշը լավ դրսեւորի իրեն։ Հույս ունեմ, որ մրցաշրջանի վերջում կունենանք բանակցություններ, որոնք թույլ կտան երկարաձգել համագործակցությունը Ֆելիշի հետ»,- Ռոմեուի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնայում» անցկացրած 7 խաղում Ֆելիշը խփել է 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Կիսվել սոց․ ցանցերում