Ամերիկահայ հայտնի շեֆ-խոհարար Արա Զադան եւ մեքսիկահայ հումորիստ Ջեք Ասադուրյանը շարունակում են միքսել հայկական խոհանոցը։
Արա Զադայի Instagram-ում հրապարակած նոր տեսանյութում հայազգի խոհարարն ու հումորիստը ցուցադրել են ու փորձարկել, թե ինչպիսին կլինի հայկական խոհանոցում բավական հայտնիություն ունեցող քյաբաբի եւ քորն դոգի համադրումը։ Նրանք քյաբաբը պատրաստել են խմորի մեջ։
Հիշեցնենք, որ Զադան ու Ասադուրյանը հայտնի են Հայ-մեքսիկական խոհանոցի միքսերի իրենց հումորային շարքով։
