Աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի երրորդ տուրի Բրազիլիա — Պարագվայ հանդիպման ավարտից հետո տրիբունայից պոպկորնի փաթեթ են նետել բրազիլացիների հարձակվող Նեյմարի գլխին։ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» ֆուտբոլիստը զայրացել է եւ անպատվել երկրպագուին։
Հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։ Նեյմարը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։
