Պաղեստինի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ սպանվել է 2 215 եւ վիրավորվել 8 714 պաղեստինցի Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ին մարտական գործողությունների սկսվելուց հետո Իսրայելի հասցրած ավիահարվածների հետեւանքով։
Իսրայելական բանակի տվյալներով՝ մոտ 1 500 պաղեստինցի զինյալների մարմինները հայտնաբերվել են իսրայելական տարածքում անցած հանգստյան օրերին ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակումից հետո։
