Ստшմբпւլի հյուրանոցներից մեկում մшհшցած է հայտնաբերվել ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներից մեկը

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում գտնվող հյուրանոցներից մեկի համարում մահացած են գտել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցին։ Այդ մասին հայտնել է թուրքական NTV հեռուստաընկերությունը։

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «կյանքից հեռացել է տաղանդավոր դիվանագետը, փորձառու ղեկավարն ու բարեսիրտ ուսուցիչը, որն իր ողջ աշխատանքային կյանքը նվիրել է հայրենիքի արտաքին քաղաքական շահերի պաշտպանությանը»:

Նրա գործընկերները փորձել են զանգահարել դիվանագետին այն բանից հետո, երբ նա չի ներկայացել առավոտյան հանդիպմանը։ Դրանից հետո հյուրանոցի աշխատակիցները մտել են Կոբրինեցի սենյակ և հայտնաբերել նրա դին։ Նախնական տվյալներով՝ դիվանագետը մահացել է սրտի կաթվածից։

Կոբրինեցի մարմինը տեղափոխել են դիահերձարան՝ մահվան ճշգրիտ պատճառը պարզելու համար։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Կիսվել սոց․ ցանցերում