Հայկ Խնումյանը գրում է․
Հայաստանում տարբեր համակարգեր քանդած ինտրիգանների մի խումբ փորձում էր հավաստիացնել, որ Արցախում ստեղծվել է «կոնսեսուս մինուս Սամվել Բաբայան» ձևաչափ։ Միասնականության մասին ճամարտակող այս պատեհապաշտները, որ պատրաստ էին Երևանում իրենց քաղաքական թվացյալ շահի համար վճարել Արցախի գնով, ի վերջո հասան նրան, որ «կոնսեսուս մինուս Սամվել Բաբայան» ապահովված գործիչները հայտնվեցին Բաքվի բանտերում, իսկ Արցախի Հանրապետությունն էլ կործանվեց։ Եվ հիմա փորձում են Արցախը կործանած ուժերին ներկայացնել հերոսներ, որոնք իրենց իմաստուն որոշումներով փրկել են 100 հազար մարդու, և բողոքում են, թե ինչո՞ւ Սամվել Բաբայանն էլ բանտում չէ։ Ամեն ինչ կարելի է ներել, բայց ոչ երբեք սեփական անկշտության համար Հայրենիքի մի հատվածը զոհած սրիկաներին և նրանց պաշտպաններին։
