Այսօրվա պես հիշում եմ. 2004թ. ձմռան մի ցուրտ օր Ազգային ժողով ժամանեց այն ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, լրագրողներն անմիջապես շրջապատեցին նրան.Թագուհի Հակոբյան

Թագուհի Հակոբյանը գրում է․

Այսօրվա պես հիշում եմ. 2004թ. ձմռան մի ցուրտ օր Ազգային ժողով ժամանեց այն ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, լրագրողներն անմիջապես շրջապատեցին նրան: Օսկանյանը շատ հուսահատ էր. պատմեց, թե ինչ դիվանագիտական ջանքեր են գործադրել, սակայն Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված փաստաթղթերից մեկում, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին, նրան հարակից տարածքներն անվանել են <օկուպացված տարածքներ>: Վերջին շրջանում, երբ Վարդան Օսկանյանն աղմկում է, հետաքրքիր է, այն ժամանակ, որպես փորձառու դիվանագետ, չէ?ր պատկերացնում, թե նման փաստաթղթերը ինչ հետեւանքներ են ունենալու մեր երկրի համար:

Կիսվել սոց․ ցանցերում