Կանադայի տաքուկ անկյուններում տեղավորվելով հեշտ է հայրենասեր խաղալը, իսկ դեսպանատան մուտքը փակելով՝ հայրենիքի փրկություն բեմադրելը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կանադայի դեսպանատան ցուցանակի վրա կարմիր ներկ լցնողներն ու Երևանում Ադրբեջանի դրոշը այրողները նույն դավանանքի տեր մարդիկ են՝ դաշնակ են։

Մի դեպքում դրոշն այրելով են հերոսանում, մյուս դեպքում՝ Հայաստանի դեսպանատան մուտքը փակելով են հայրենիք փրկում։

Դաշնակների՝ տղամարդլամիշ լինելու այս նուրբ արվեստից ոչ հայերը, ոչ էլ Հայաստանը ոչինչ չեն շահել, ընդամենը սուտ հայրենասիրություն խաղալու միջոց է։

Իհարկե, Կանադայի տաքուկ անկյուններում տեղավորվելով հեշտ է հայրենասեր խաղալը, իսկ դեսպանատան մուտքը փակելով՝ հայրենիքի փրկություն բեմադրելը»։

Կիսվել սոց․ ցանցերում