Շրջանառվող լուրերը, թե իբր Արցшխում այսօր հղի կին է մшհшցել, չի համապատասխանում իրականությանը

Տեղեկատվական դաշտում շրջանառվող լուրերը, թե իբր Արցախում այսօր հղի կին է մահացել, ում վառելիքի սղության պատճառով չեն կարողացել ժամանակին հասցնել հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին «Արցախպրես»-ին հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից։

Աղբյուրը նշում է` բազմիցս տեղեկացրել են, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, դեղորայք և սնունդ չլինելու պատճառով աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշներ, անգամ գրանցվել են պտղի կորստի դեպքեր:

Կիսվել սոց․ ցանցերում