Հնդկաստանի կառավարությունը մտադիր է մինչև 2040 թվականը տիեզերագնաց ուղարկել Լուսին

Հնդկաստանի կառավարությունը մտադիր է մինչև 2040 թվականը տիեզերագնաց ուղարկել Լուսին: Վարչապետ Նարենդրա Մոդին համապատասխան հանձնարարականներ է տվել տիեզերական գերատեսչությանը, այդ հանձնարարականները ներառում են մինչև 2035 թվականը տիեզերակայան ստեղծելու ծրագրեր։

Հնդկաստանի տիեզերական նկրտումներն ուժեղացան, երբ նա դարձավ առաջին երկիրը, որի տիեզերանավը վայրէջք կատարեց Լուսնի չուսումնասիրված վայրում՝ հարավային բևեռում,  ռուսական նմանատիպ առաքելության ձախողումից ընդամենը մի քանի օր անց, և ընդհանուր առմամբ դարձավ չորրորդ երկիրը, որի տիեզերանավն ունեցել է բարեհաջող  վայրէջք։

Այս հաջողությունից հետո Հնդկաստանը հրթիռ արձակեց Արեգակն ուսումնասիրելու համար և  այս շաբաթվա վերջին նախատեսում է փորձարկումներ անցկացնել իր՝ տիեզերական առաքելության շրջանակներում։

«Վարչապետը ձգտում է նոր և հավակնոտ նպատակների, ներառյալ Բհարաթիա Անտարիկշա կայանի (Հնդկական տիեզերակայանի) հիմնումը մինչև 2035 թվականը և առաջին հնդիկին Լուսին ուղարկելը մինչև 2040 թվականը: Այս տեսլականն իրականություն դարձնելու համար  Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների վարչությունը կմշակի լուսնի ուսումնասիրության ճանապարհային քարտեզ»,- նշվել է կառավարության հայտարարության մեջ։

Մոդին նաև հորդորել է գիտնականներին աշխատել դեպի Վեներա և Մարս ուղարկվող առաքելությունների վրա։

Կիսվել սոց․ ցանցերում