Նոր Խարբերդի ամառանոցների տարածքում հրդեհվելէ կայանված ավտոմեքենան

Հոկտեմբերի 18-ին` ժամը 03։04-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 14-րդ փողոցում կայանած ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տներից մեկի դիմաց այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մարվել է ժամը 03:35-ին: Այրվել է ավտոմեքենան։

Կիսվել սոց․ ցանցերում