ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կшմիկшձե անօդшչու թռչпղ սարքը հшրձшկվել է Հյուսիսային Իրшքում գտնվող ամերիկյան բшզшյի վրա․ ԶԼՄ

 

Ենթադրվում է, որ կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարձակվել է Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան բազայի վրա։ Այս մասին գրում է RT на Руском-ը։

 

««Հեզբոլլահի» Telegram ալիքը գրում է, որ ԶԼՄ-ներում այս լուրերից հետո իրաքյան «Թաշքիլ ալ-Վարիթին» խմբավորումը հայտարարել է, որ հարվածել է ամերիկյան բազային՝ ի նշան Պաղեստինի ժողովրդին աջակցության», — գրում է լրատվամիջոցը։

 

Լրատվամիջոցը հավելում է, որ հրապարակված տեսանյութը սոցցանցից է։

 

Հավելենք, որ ավելի վաղ՝ Reuters-ին հղումով, հայտնել էինք, որ ԱՄՆ զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի միջոցով կանխել են Իրաքում գտնվող ամերիկյան զորքերի վրա հարձակումը: Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ անօդաչուները փորձել են հարվածել իրաքյան «Ալ-Ասադ» ավիաբազային, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։

 

Գործակալության զրուցակիցները, սակայն, չեն հայտնել, թե որ երկրին կամ շարժմանն են համարում հարձակման պատասխանատուն:

 

 

Կիսվել սոց․ ցանցերում