Էրդпղшնն ու Ալ իևը տարաձայնություններ ունեն

Պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին Թուրքիայի և նրա «փոքր եղբայր» Ադրբեջանի նախագահների միջև տարաձայնություններ կան։

Էրդողանը խնդրում է Իսրայելին նավթ չմատակարարել, սակայն Ալիևը չի լսում նրա խնդրանքը։ Այս մասին գրում է Tolishmedia-ն՝ նկատելով. «Հասկանալի է, որ Ադրբեջանում պարտք են Իսրայելին Ղարաբաղի հարցում իրենց օգնության համար, բայց արդյոք Ալիևը չի՞ վախենում վիճել ողջ իսլամական աշխարհի և իր առանցքային դաշնակցի հետ»։

Թվում է, թե Բաքուն չափն անցել է սիոնիստների հետ սիրախաղի մեջ՝ հավելում է պորտալը։

Կիսվել սոց․ ցանցերում