Լիբիայում բախումների հետեւանքով զпհերի թիվը հասել է 55-ի

Լիբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 55-ի: Ըստ Տրիպոլիի շտապ բժշկության եւ աջակցության կենտրոնի ներկայացուցչի` ևս 146 մարդ վիրավորվել է:

 

Բախումները Տրիպոլիում ամենալուրջն են եղել վերջին տարիներին եւ դադարել են երեքշաբթի ուշ երեկոյան այն բանից հետո, երբ մի խմբավորում հետ է վերադարձրել մրցակից խմբավորման ղեկավարին:

Հենց վերջինիս ձերբակալությունն էր հրահրել ռազմական գործողությունները։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տրիպոլիի հարավային ծայրամասերում զինված խմբավորումների միջև օգոստոսի 14-ին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի:

Կիսվել սոց․ ցանցերում