Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը որակազրկվեց դոպինգի համար

Իտալական «Մոնցայի» եւ Արգենտինայի հավաքականի 35-ամյա կիսապաշտպան Պապու Գոմեսը որակազրկվեց երկու տարով դոպինգի համար, հաղորդում է Relevo-ն։

Պապու Գոմեսի արյան մեջ արգելված խթանիչը հայտնաբերվել էր 2022թ․ նոյեմբերին՝ աշխարհի առաջնության մեկնարկից մի քանի օր առաջ։ Այն ժամանակ նա ներկայացնում էր իսպանական «Սեւիլիան»։ Պապու Գոմեսն Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։

Գոմեսը հայտարարել էր, որ դոպինգ թեստից մի քանի օր առաջ վատառողջ է եղել եւ խմել է իր երեխայի հազի դեմ դեղը։ Հակադոպինգային գործակալությունը հաշվի չի առել այդ արդարացումը։

Պապու Գոմեսն այս մրցաշրջանում «Մոնցայի» հետ մասնակցել է 2 հանդիպման։

Կիսվել սոց․ ցանցերում