Վանաձորի Բազում թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 00:52-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Խնձորուտի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խնձորուտի 2-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի բակում գտնվող փայտե ինքնաշեն խորդանոցում (մոտ 150 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։14-ին, մարվել՝ 05։29-ին։ Այրվել են խորդանոցը և ներսում պահեստավորած շինարարական փայտանյութը (մոտ 10 խմ)։

Կիսվել սոց․ ցանցերում