Արտակարգ դեպք Երևանում. թիվ 18 երթուղու ավտոբուսը, որում եղել են ուղևորներ, ապակու վրա կրшկпցի կամ քարի հшրվшծ է ստացել

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արզումանյան փողոցի 3/3 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, վնասվել է թիվ 18 երթուղին սպասարկող «ZHONG TONG» մակնիշի ավտոբուսի ձախ կողային հատվածի ապակին:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ ավտոբուսում եղել են մեծ թվով ուղևորներ, բարեբախտաբար տուժածներ չկան:

Թե ապակու վրա առկա անցքը ինչից է առաջացել՝ պարզվում է՝ արդյոք կրակոցի՞ց, թե՞ քարի հարվածից:Ավտոբուսը սպասարկում է Սիլիկյան թաղամասից դեպի Վարդաշեն թաղամաս:Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոբուսի վրա նախկինում նույնպես կրակոց էին արձակել:

Այսօր նույնպես այն վարել է նույն վարորդը:

Կիսվել սոց․ ցանցերում