Օդում ազոտային օքսիդի առկայությունը ազդում է կորոնար զարկերակների հիվանդության ռիսկի վրա․ Սևադա Հակոբյան

Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանն անդրադարձել է օդի աղտոտվածության խնդրին՝ մանրամասնելով, թե կարո՞ղ է արդյոք այն դառնալ սրտամկանի ինֆարկտի պատճառ․

«Գիտնականները պարզել են, որ նույնիսկ օդի ցածր աղտոտվածության պարագայում, երկար այդ միջավայրում ապրելու արդյունքում՝ աղտոտված օդը մարդու մոտ հանգեցնում է ինսուլտի և սրտի իշեմիկ այլ հիվանդությունների ռիսկի բարձրացման։ Հետազոտողների այս հոդվածը հրապարակվել է Lancet Planetary Health-ում:

Եվրոպական տարբեր երկրների գիտնականների համագործակցությունը ուսումնասիրել է Գերմանիայում, Դանիայում, Նիդեռլանդներում և Շվեդիայում 137 հազար մարդու առողջության տվյալները: Նրանց առողջական վիճակը վերահսկվում էր 17 տարի:

Գիտնականներին հետաքրքրում էր, թե արդյոք ինսուլտի և սրտի իշեմիկ հիվանդությունների ռիսկը կապվա՞ծ է մթնոլորտում առկա ազոտի օքսիդի, մուրի կամ օզոնի առկայության հետ:

Գիտնականներին հաջողվել է պարզել մթնոլորտում ազոտական օքսիդի և մուրի առկայության և ինսուլտի ռիսկի աճի միջև կապը:

Միևնույն ժամանակ, պարզվել է, որ օդում ազոտային օքսիդի առկայությունը ազդում է կորոնար զարկերակների հիվանդության ռիսկի վրա։

Հետազոտողները չեն կարողացել սահմանել այն շեմերը, որոնց դեպքում օդի աղտոտվածությունը դառնում է առողջության համար անվտանգ:

Նշվում է, որ մոտ ապագայում ԱՀԿ -ն կվերանայի օդի որակի իր չափանիշները»,- գրել է սեքսապաթոլոգը:

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

Հեղինակ՝ Սուսաննա Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում