Քարդաշյանը տոնում է ծննդյան տարեդարձը. ովքեր են երեկոյի հյուրերն ու ինչպես են ներկայացել (լուսանկարներ)

Հեռուստաաստղ, սեփական բիզնես կայսրության հիմնադիր, բազմազավակ մայր և միլիարդատեր Քիմ Քարդաշյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը. նա դառնում է 43 տարեկան։ Այդ առիթով հայտնի աստղը երեկույթ է կազմակերպել Բևերլի Հիլզում, որին հրավիրել է ընտանիքի անդամներին և հայտնի ընկերներին՝ սկսած Հեյլի Բիբերից մինչև Իվանկա Թրամփ:

Քիմը հյուրերի առաջ ներկայացել է կարմիր կիպ զգեստով՝ խորը դեկոլտեով և բազմաթիվ կապերով։

Քարդաշյանը վարսերը հարդարել է բնական ակլիքներով, դիմահարդարվել նյուդ ու շոկոլադե երանգներով , կրել սև արևային ակնոցներ։ Երկար կաթնագույն մատնահարդարումը ամբողջացրել է ռեալիթի աստղի տեսքը։

Կիսվել սոց․ ցանցերում