Մոնիկա Բելուչին եւ Թիմ Բյորթոնն իրենց սիրավեպի մասին լուրերը հաստատելուց հետո առաջին անգամ հանրությանը ներկայացել են միասին

Հինգշաբթի օրը Մոնիկա Բելուչին եւ Թիմ Բյորթոնը հարմարավետ տեսք ունեին՝ իրենց սիրավեպի հաստատումից հետո առաջին անգամ կարմիր գորգով միասին անցնելիս՝ գրում է Daily Mail-ը։

59-ամյա իտալացի դերասանուհին եւ 65-ամյա նշանավոր կինոռեժիսորը մասնակցել են Հռոմի 18-րդ կինոփառատոնի շրջանակում՝ Diabolik Chi Sei ֆիլմի պրեմիերային:

Մոնիկան իր կազմվածքը ցուցադրել էր մուգ մոխրագույն զգեստով, որը համադրված էր պարանոցն ընդգծող շքեղ վզնոցով:

Զույգն ամիսներ շարունակ գաղտնի հանդիպում էր, բայց Մոնիկան հաստատեց իրենց հարաբերությունները հունիսին՝ Elle France-ին տված հարցազրույցում:

«Ի՞նչ կարող եմ ասել… Առաջին հերթին ուրախ եմ, որ հանդիպել եմ այդ տղամարդուն։ Սա այն հանդիպումներից է, որ կյանքում հազվադեպ է պատահում… Ես ճանաչում եմ այդ մարդուն, սիրում եմ նրան, իսկ հիմա պատրաստվում եմ ճանաչել նրան՝ որպես ռեժիսորի․ սկսվում է եւս մեկ արկած»,-ասել էր Բելուչին։

Մոնիկան եւ Թիմն առաջին անգամ հանդիպել են 16 տարի առաջ, բայց ասում են, որ նրանց սիրային հարաբերությունները սկսվել են հոկտեմբերին՝ Լիոնի Lumière կինոփառատոնում միմյանց տեսնելուց հետո:

Լուսանկարը՝ Vittorio Zunino Celotto/Getty Images

Կիսվել սոց․ ցանցերում