Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆոյսբուքյան գրառումը.
«Թուրքական մամուլը ակտիվորեն քննարկում է Թուրքիայի կողմից պաղեստինա-իսրայելական հակամարտությանը ուղիղ միջամտության անհրաժեշտության մասին։ Էրդողանի հիմնական դաշնակից Ազգայնական շարժում (Գորշ գայլերի քաղաքական թեւ) կուսակցության առաջնորդ Բահչելին հայտարարել է, որ 24 ժամ է տալիս որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները, եթե ոչ, ապա Թուրքիան պետք է միջամտի։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ Բահչելին Էրդողանին անվանում է այնպիսի առաջնորդ, ով կարող է Գազան դարձնել երջանիկ, ծաղկող ու խաղաղ բնակավայր։
Իսկ հաջորդը` թուրքական TRT հեռուստաալիքը սկսել է Սալահ Ադ-Դինի մասին ֆիլմի ցուցադրություն։ Սալահ Ադ-Դինը 1187 թվականին պարտության մատնելով խաչակիրներին գրավեց Երուսաղեմը։
Թուրքական «փափուկ ուժը» բնականաբար աշխատում է նաև ու հատկապես ֆիլմերի տեսքով և հիմնական հաղորդագրությունը հասցնում է ֆիլմերի տեսքով։
Այսպիսով կարելի է ասել, որ Էրդողանը որոշել է հիմա էլ Սալահ Ադ-Դինի հետ համեմատվել և գրավել Սալահ Ադ-Դինի փառքը։
Դե հավանաբար Մուստաֆա Քեմալի փառքը արդեն համարում է իր կողմից գերազանցված, հիմա նոր սանդղակ է իր առջև դրել։
Հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի հոկտեմբերի 29-ի իր ելույթը, և մինչ այդ ի՞նչ իրավիճակ կլինի տարածաշրջանում»։
Աղբյուրը՝
https://www.facebook.com/photo.php?fbid=345775804566796&set=a.109070228237356&type=3&ref=embed_post
