Հոկտեմբերի 20-ին Երևանում՝ «Շամպայն գինիների գործարան»-ի տարածքում գտնվող «Ֆրի էներջի» արևային պանելների պահեստում առաջացած հրդեհի հետևանքով ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, «Շամպայն գինիների գործարան»-ի անվտանգության աշխատակիցը ահազանգել է, որ գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված գործարանի տարածքում գործող «Ֆրի Էներջի» արևային պանելների պահեստում, ինչի հետևանքով այրվել են մոտ 500 ք. մ. տարածք և ներսում պահվող արևային պանելները:
Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ընկերությանը պատճառվել է 15 մլն ՀՀ դրամի վնաս:
