ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ անհատ ձեռնարկատեր Աննա Բեգլարյանին պատկանող հրուշակեղենի արտադրությունում (ք. Երևան) շտկվել են սանիտարահիգիենիկ նորմերի նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները: Այս մասին հայտնոմ են ՀՀ ՍԱՏՄ-ից։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է:
