Մի բան էլ ու այսօր վերջ. տեսնում եմ, որ Հայաստանի ելույթը թույլ է համարվել առնվազն այն հիմքով, որ Ռուսաստանի, այո, Լшչինի միջանցքի փակման թիվ մեկ պատասխանատուի հասցեին կոշտ ու վաստակած քննադատություններ չի պարունակել….Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է․

Մի բան էլ ու այսօր վերջ. տեսնում եմ, որ Հայաստանի ելույթը թույլ է համարվել առնվազն այն հիմքով, որ Ռուսաստանի, այո, Լաչինի միջանցքի փակման թիվ մեկ պատասխանատուի հասցեին կոշտ ու վաստակած քննադատություններ չի պարունակել….
Եթե անգամ անտեսենք պատանդի այն վիճակը, որում հայտնվել են Արցախը, Հայաստանը, ու գտնում եք, որ պետք էր ՄԱԿ ԱԽ-ում՝ այս պահին նրա կազմի մեջ մտնող երկրներին պառակտող ու միջանցքի բացման թեման անհարկի աշխարհաքաղաքականացնող թեմա մտցնել, ապա դա նշանակում է, կամ դեռ չեք պատկերացնում թե բանաձևերն ինչպես են ընդունվում, կամ չեք ուզում պատկերացնել…
Դուք ուզո՞ւմ էիք, որ Ռուսաստանը լեգիտիմ պատճառ ստանար իր շահերի տեսանկյունից վետո դնելու համար? Տեղից էլ այդ շահագրգռությունը կա ու պետք էր հենց խուսափել, որ թեման չկապվի իր կենսական շահերի հետ… Այլապես ո՞վ կմեղադրեր նման դեպքում, Ռուսաստանին, եթե իր վետոն պատճառաբաներ ոչ թե Ադրբեջանի հետ ռազմավարական դաշնակցությամբ, այլ որ իրեն վատ տղա են համարել
Դուք չտեսա՞ք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում դեռ կան երկրներ, որոնք նույնպես սպասիբա Ռասիի են ասում…
Կիսվել սոց․ ցանցերում