Ամեն մի նյութ, նկար տեղադրելուց առաջ, ձեզ մի պահ դրեք մեր թշնամու տեղը, ու ձեր նյութին նայեք որպես թշնամի. Հովհաննիսյան

Քանի անգամ եմ զգուշացրել, քանի անգամ եմ ահազանգել, որ հարկավոր չի սոցիալական հարթակներում տեղադրել նկարներ, ինֆոներ, որոնք ընդհանուր գործին կարող են խանգարել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

«Արցախում ինտերնետ կապի հասանելիությունը հենց նրա համար է մինչև հիմա, որ կարողանան օգտատերերի հաշիվների վարման վերլուծություն անեն և ցանկացած պահի, որպես փաստ օգտագործեն մեր դեմ։

Նույնն էլ վերաբերվում է բանակին վերաբերվող հարցերին։ Այս անծայրածիր տիրույթում մենք մենակ չենք ու առնվազն երկու թշնшմական պետություն հսկա ռեսուրսներ է կենտրոնացրել հայկական տիրույթի սոցցանցերն ուսումնասիրելու համար․․․

Ամեն մի նյութ, նկար տեղադրելուց առաջ, ձեզ մի պահ դրեք մեր թշնшմու տեղը, ու ձեր նյութին նայեք որպես թշնшմի։ Այ այդ ժամանակ կտեսնեք, թե՞ դուք ինֆո տալիս եք ակամայից , թե չէ․․․ Զգույշ եղեք, որպեսզի չընկնեք նաև թշնшմու քարոզչության թակարդը, նրանք հիմա ամեն ինչ անում են, որ մեր մեջ խուճապ տարածվի։

Հենց խուճապ եղավ, դիմադրողականությունն ընկնում է, հետևապես ցանկացած ոլորտում տանուլ տալը պատրաստ է լինում․․․»,- ասվում է գրառման մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում