Ատլանտյան օվկիանոսում 60-ից ավելի աֆրիկացի միգրանտ է զпհվել

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ատլանտյան օվկիանոսում՝ Կաբո Վերդեի ափերի մոտ, 63 միգրանտ համարվում է մահացած։

Այդ մասին տեղեկանում ենք Le Figaro պարբերականից:

38 միգրանտների հաջողվել է փրկվել, որոնց թվում՝ 4 երեխա։ Փրկարարները գտել են 7 մահացածների մարմինները, սակայն 56 մարդ դեռ անհետ կորած է։

Փրկվածների խոսքով՝ նավակը դուրս է եկել Սենեգալի ափին գտնվող Ֆաս-Բուայ ձկնորսական գյուղից հուլիսի 10-ին՝ 101 ուղևորներով:

Իսպանական ձկնորսական նավը հայտնաբերել է օգոստոսի 14-ին, Կանաչ Հրվանդանի կղզիներից մեկից 277 կմ հեռավորության վրա և այդ մասին հայտնել է Կաբո Վերդեի իշխանություններին։

Կիսվել սոց․ ցանցերում