«Հունգարիայի ԱԳ նախարարի հետ մենք այսօր խոսել ենք այդ մասին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն նախարարին, ով անկեղծորեն ցանկություն հայտնեց միջամտել և իր ներդրումն ունենալ այդ կարևոր գործում՝ ապահովելով ԼՂ-ում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանությանը և մատչելիությանը»:
Այս մասին Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել աջակցության մյուս դրսևորումների համար: Իսկապես մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև այն բանի համար, որ Հունգարիան կարողացավ բանակցությունների արդյունքում 5 հայ ռազմագերի վերադարձնել ՀՀ, նաև այժմ, երբ 100 հազարից ավելի բռնի տեղահանվածներ ունենք Հայաստանում, արդեն իսկ իրենց մասնակցությունն են ունեցել նրանց օգնության գործում: Մենք սա կարևորում ենք և շնորհակալ ենք»,- ընդգծեց Միրզոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
