Ոստիկանությունը՝ Իջևանի ավտոբուսում հայտնաբերված թпւրքի մասին

Ոստիկանությունից Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին, որ Իջևանում երթուղայինում ազգությամբ թուրք քաղաքացու հայտնաբերման մասին ահազանգ իսկապես ստացել են, համապատասխան մարմինները զբաղվում են այդ հարցով:

Այլ տեղեկություն ոստիկանությունից չհայտնեցին։

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում երթուղայինի մեջ ազգությամբ թուրք քաղաքացի է հայտնաբերվել: Իջևան-Աչաջուր երթուղայինի մեջ ուղևորները կասկածելի անձ են նկատել, ով խոսում է թուրքերեն լեզվով, ստանում զանգեր թուրքական հեռախոսահամարներից: Ուղևորները պահանջել են վարորդից, որպեսզի վերջինս կանգնեցնի երթուղայինը, ապա ոստիկանություն են դիմել:

Կիսվել սոց․ ցանցերում