Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում առաջին մրցումային օրը պայքարը սկսած Հայաստանի 5 ներկայացուցիչներից Շանթ Խաչատրյանը, Կարեն Խաչատչյանը, Սուրեն Աղաջանյանը եւ Հայկ Խլոյանը քառորդ եզրափակիչում են:
Եվրոպայի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր Շանթ Խաչատրյանը (72 կգ) որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթեց իտալացի Ջիովանի Ալեսիոյին: 1/8 եզրափակիչում 10:0 հաշվով պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ Երասիլ Նուրբոսինովին:
Քառորզ եզրափակիչում Խաչատրյանի մրցակիցը կլինի վրացի Օտար Աբուլաձեն:
Կարեն Խաչատրյանը (82 կգ) որակավորման փուլում 3:2 հաշվով առավելության է ասել ֆին Օտո Կետոնենի նկատմամբ: 1/8 եզրափակիչում վերջին միավորի առավելությամբ պարտության մատնեց չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող բելառուս Իլյա Բիցեեւին (3:3):
Քառորզ եզրափակիչում Կարեն Խաչատրյանը կմրցի թուրք Ալպերեն Բերբերի հետ:
Եվրոպայի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր Հայկ Խլոյանը որակավորման փուլում 4:1 հաշվով հաղթել է վրացի Լաշա Տվիլդիանին: 1/8 եզրափակիչում Խլոյանը 7:2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Արթուր Արզումանյանի նկատմամբ:
Երիտասարդների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, 20-ամյա Սուրեն Աղաջանյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում գոտեմարտեց Ճապոնիայի ներկայացուցիչ Կոսեի Տակեշիտայի հետ եւ հաղթեղ 8:5 հաշվով:
Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած ԱՊՀ երկրորդ խաղերի չեմպիոն Սահակ Հովհաննիսյանը (67կգ) որակավորման փուլում 1:1 հաշվով պարտվեց Բուլղարիայի ներկայացուցիչ Իվո Իլիեւին:
