Անկրկնելի Մեգգի Սմիթը՝ LOEWE-ի գովազդային արշավում

Ապշեցուցիչ եւ անկրկնելի Մեգգի Սմիթը, նույն ինքը՝ Հարրի Փոթերից հայտնի պրոֆեսոր ՄակԳոնագալը, այս շաբաթ դարձավ համացանցային խոսակցություններ թեմա՝ իր անակնկալ տեսքով փայլելով LOEWE-ի գարուն/ամառ 2024 հավաքածուի վիրուսային արշավում:

Բրենդի նոր արշավում ներգրավված է «դերասանական յուրահատուկ կազմ», այդ թվում՝ Սմիթն ու այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Գրետա Լին, Մայք Ֆեյսթը, Ջոշ Օ’Քոնորը եւ Դակոտա Ֆենինգը:Գովազդային արշավը, որը նկարահանված է տնային կոպիտ ֆոնի վրա, ցուցադրում է LOEWE դասական պայուսակներ, ինչպիսիք են Puzzle Bag-ը, Puzzle Fold-ը, ինչպես նաեւ՝ Squeeze Bag, Pebble Bucket Bag, Paseo եւ շոփեր տեսակի պայուսակներ:

Արշավը ներկայացնում է կտրտված պատկերներ, որոնք արված են սպիտակ ֆոնի վրա՝ ստեղծելով քանդակային էսթետիկա:

Կիսվել սոց․ ցանցերում