Այդպես պետք է վարվեր իրեն հարգող ցանկացած տղամարդ. Շահրամանյանը՝ «գшնգդ կկոտրիմ» սպшռնալիքի մասին

«Զայրույթի պահին հնարավոր է ցանկացած մարդ անի հայտարարություններ, բայց ուզում եմ ասել, որ հաշվի առնելով մեր՝ արցախցիների բնավորությունը՝ այդպես պետք է վարվեր իրեն հարգող ցանկացած տղամարդ»։

ԼՂ հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով օրեր առաջ արցախցիներից մեկին իր կողմից արված սպառնալիքին՝ այս մասին ասել է Սամվել Շահրամանյանը:

Նա միաժամանակ ներողություն է խնդրել այն լրագրողներից, որոնց աշխատանքը խոչընդոտվել է։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Երևանում՝ ԼՂ ներկայացուցչության շենքի մոտ, իրավիճակը լարվել էր, երբ բազմաթիվ արցախցիներ բողոքի ակցիա էին իրականացնում կառույցի առջև: Ակցիա անող արցախցիները ներխուժել էին շենք, այնուհետև Սամվել Շահրամանյանը դուրս էր եկել, հորդորել հանգստություն պահպանել: Նրա հասցեին տարբեր հայհոյանքներ ու վանկարկումներ էին հնչել, ընդհուպ՝ մինչև «թուրք» ու «դավաճան»: Նման ակնարկներից մեկին ի պատասխան՝ Շահրամանյանը տեղահանված արցախցուն ասել էր. «Կյամ հեսա գանգդ կկոտրիմ ըտեղ»։

Կիսվել սոց․ ցանցերում