Սլովենիան ԿԽՄԿ-ի միջոցով 120.000 եվրո է նվիրաբերում ՝ օգնելու Հայաստանին ընդունել Արցախից բռնի տեղահանվածներին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Սլովենիայի ԱԳՆ Զարգացման համագործակցության և մարդասիրական օգնության տնօրինության գլխավոր տնօրեն Էդվին Սկրտը։ «Բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի պայմաններում մենք չենք մոռացել Լեռնային Ղարաբաղի փախստականների մասին։
Հայաստանն իր աջակցությունն է ցուցաբերել Սլովենային օգոստոսի ջրհեղեղների ժամանակ, իսկ այժմ Սլովենիան փոխադարձաբար 120.000 եվրո է նվիրաբերում ԿԽՄԿ-ի միջոցով՝ օգնելու Հայաստանին ընդունել Ղարաբաղի փախստականներին»,- նշել է դիվանագետը:
In the face of multiple humanitarian crises, we haven’t forgotten refugees from Nagorno-Karabakh. #Armenia extended its support to Slovenia during last August’s floods, now Slovenia reciprocates by donating EUR 120.000 through @ICRC to aid Armenia in hosting Karabakh refugees.
— Edvin Skrt (@EdvinSkrt) October 28, 2023
