ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել մшրտերը Գшզшյում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շաբաթ օրը ասել է, որ իրեն ոգևորում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ աճող միջազգային կոնսենսուսը, սակայն «զարմացած է Գազայի հատվածում ռմբակոծությունների աննախադեպ աճից»՝ անհրաժեշտ դադարի փոխարեն, հայտնում է Ամերիկայի Ձայնը։

«Այս իրավիճակը պետք է փոխվի», — ասված է Գուտերեշի հայտարարության մեջ: «Ես կրկնում եմ իմ խիստ կոչը՝ անհապաղ մարդասիրական հրադադարի, պատանդների անվերապահ ազատման և մարդասիրական օգնության տրամադրման մասին Գազայի ժողովրդի հրատապ կարիքների համար, որտեղ մեր աչքի առաջ հումանիտար աղետ է ծավալվում»:

Գուտերեշը կրկնեց բոլորին պատասխանատվություն ստանձնելու իր կոչը՝ ասելով, որ «պատմությունը կդատի մեզ բոլորիս»։

Շաբաթ օրը ՄԱԿ-ի ղեկավարը չհայտարարված կանգ է առել Քաթարի մայրաքաղաք Դոհայում՝ Նեպալում կլիմայական հանդիպմանը գնալու ճանապարհին: Նա հանդիպել է վարչապետ Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանիի հետ՝ քննարկելու ճգնաժամը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել սոց․ ցանցերում