ԱՄՆ-ում Հելոուինի ժամանակ տեղի ունեցած հրшձգnւթյունը 2 մարդու կյшնք է խլել (տեսանյութ)

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Հելոուինի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել, ևս 18-ին հիվանդանոց են տեղափոխել։

Այս մասին, ոստիկանության հղում անելով, հայտնում է NBC–ին պատկանող տեղական WFLA հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով`միջադեպը տեղի է ունեցել կիրակի Թամփա քաղաքի Յոբոր Սիթի շրջանում, կրակոցներից առաջ վեճ է տեղի ունեցել մարդկանց երկու խմբերի միջև։

Սոցցանցերում տարածված տեսանյութին հղում անելով` հեռուստաալիքը հայտնում է, որ զոհերը հանդերձանքով էին։ Երբ կրակոցը տեղի է ունեցել, ոստիկաններն արդեն տեղում էին, նրանցից ոչ ոք չի տուժել։

Տեսանյութը՝

https://t.me/www_tert_am/19012

 

Կիսվել սոց․ ցանցերում