ՀԾԿՀ-ում 10 դիմումից 8-ը վերաբերում է «Վեոլիա ջրին»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է վերջերս պարբերաբար դարձած ջրանջատումներին․

«Կախված սեզոնայնությունից՝ խնդիրները միշտ շատանում են, որովհետև ջրապահանջարկը ավելանում է, համակարգի ճնշումը ավելանում է, որպեսզի ջուրը հասնի սպառողներին, համակարգի մաշվածության պատճառով էլ վթարներն են էականորեն հաճախանում։ Տուգանքները ավտոմատ են, և եթե սպասարկման կամ ժամի հետ կապված խախտումներ են լինում, ավտոմատ տուգանքներ են կիրառվում, ինչն արվում է սպառողի հարմարավետության համար։ Տուգանքը ավտոմատ վճարվում է սպառողի հաշվին»,- ասել է նա։

Ըստ Բաղրամյանի՝ ջրանջատումների մասին պետք է լինեն պարտադիր հրապարակումներ, իսկ չլինելու դեպքում իրականացվում են համապատասխան միջոցառումներ. «Եթե կան կանոնների խախտումներ, անմիջապես հարուցվում է վարույթ, և համապատասխան արձագանք է տրվում։ Ամառային սեզոնին այդ դիմումները շատանում են․ 10 դիմումից 8-ը վերաբերում է «Վեոլիա ջրին»։

Կիսվել սոց․ ցանցերում