Այս քննարկումը ևս, նախորդ տարիների նման, տեղի է ունենում տարածաշրջանային և միջազգային լարված միջավայրում, մեզ համար սա նոր չէ: Այս մասին այսօր Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի խորհրդարանական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ վերջին երկու տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը, միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է փորձագետների և քաղաքական գործիչների քննարկման լրջագույն առարկա:
«Ւրավիճակը ՀՀ-ի համար ստեղծում է լրջագույն սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել մեր պետության համար»,- ասաց նա:
Վարչապետը պետական հայեցակարգային ուղենիշ առաջարկեց. «Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունը»:
