Միջուկային պшտերшզմի հավանականությունը դարձել է փորձագետների քննարկման լրջագույն առարկա. վարչապետ

«Վերջին երկու տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը, միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է փորձագետների  ու քաղաքական գործիչների քննարկման  լրջագույն առարկա»:

Այս մասին այսօր ԱԺ-ում, 2024 թվականի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Մենք ապրում ենք երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում, այս իրավիճակը Հայաստանի համար ստեղծում է  սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել մեր պետության համար»:

Վարչապետի փոխանցմամբ՝  սպառնալիքների համար Հայաստանին հարկավոր է իրականացնել մտավոր հայեցակարգային աշխատանք, որի առանցքային նպատակն ինքնահայեցումն է, 32 տարվա պետականության, պետական կյանքի  առանցքային կողմերի վերլուծությունը:

Կիսվել սոց․ ցանցերում