Մեր հարևանների հետ հարաբերությունների մեջ են թաքնված մեր բոլոր հիմնական uպшռնшլիքներն ու հնարավորությունները. Փաշինյան

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  այն հասունացման ճանապարհը, որով գնում է ՀՀ–ն, դրա առանցքային պահերից մեկը ՀՀ տարածքը 29 հազար 800 քառակուսի կմ լինելու մասին Աժ–ում իր արված հայտարարությունից հետո հետևած բազմահազարանոց ցույցերնն են, ինչից ակնհայտ է դարձել, որ մենք՝ որպես հնարություն մեր պետության միջազգայինորեն ճանաչված տարածքի մասին այդքան էլ պատկերացում չունենք, ինչը ոչ այնքան իմացության խնդիր է, որքան մեր կրած բոլոր անհաջողությունների ու ձախողումների անկյունաքարը։

Այս մասին այսօր ԱԺ-ում, 2024 թվականի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝  փլուզվող աշխարհակարգում մեր անվտանգության ապահովման միակ գործիքը հայրենիքի նույնականացումն է, պետության, դրա տարածքի միջազգայինորեն ճանաչված նրա սահմանների, տարածքային ամբողջականության հետ և այս նպատակին է ծառայում վերը առաջարկված կարգախոսը՝ «Հայրենիքը պետությունն  է, սիրում ես հայրենքիդ ուժեղացրու պետությունդ»։

«Այս ընկալումից բխող գործնական խնդիրը, որքան էլ տարօրինակ հնչի, պետության աշխարհագրական տեղադիրքի գիտակցումն  է, և կարևոր եմ համարում Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ գլոբալ քննարկումից առաջ գիտակցել, որ մենք գտնվում ենք հարավկովկասյան տարածաշրջանում, ունենք 4 հարևան և նրանց հետ հարաբերությունների մեջ են թաքնված այն բոլոր հիմնական սպառնալիքներն ու հնարավորությունները, որ մենք կարող ենք ունենալ:

Կարևոր է Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունների բարեկամական համագործակցային բնույթի հետագա զարգացումը և հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Եվս մեկ անգամ արձանագրում են, որ մեր պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան էլ գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինելու: Բայց նման ծրագրով առաջ շարժվելը բխում է Հայաստանի պետական շահերից»,- ասաց նա։

Կիսվել սոց․ ցանցերում