Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր ձեռքբերում է համարում այն, որ պառնալիքների և անվտանգային մարտահրավերների արդյունքում պահպանվել է երկրի մակրոտնտեսական կայունությունը։
Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ։
«Արդեն երրորդ տարին անընդմեջ ՀՀ–ն շարունակում է մնալ բարձր տնտեսական միջավայրում։ Մենք այս տարի սպասում ենք 7 տոկոս տնտեսակա աճ, գնաճի միջավայրը կայուն է, առաջին 9 ամիսների արդյունքներով մենք ունենք 2,8 տոկոս տնտեսական գնաճ, և կարևոր է արձանագրել, որ 2023 թվականի սեպտեմբերին արձանագրել ենք ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ»,– ասաց նա։
Ըստ այդմ՝ սեպտեմբերին գրանցվել է 726 հազար 56 աշխատատեղ, որը 2018 թվականի մայիսի համեմատությամբ ավելի է 178 հազար 67–ով։
«Մակրոտնտեսական կայունությունը մեր բոլոր մարտահրավերները, սպառնալիքները կառավարելու, ինչպես նաև հնարավորությունները օգտագործելու կարևոր գործիք է։ Պետք է արձանագրել, որ ի հեճուկս բոլոր սպառնալիքներին, մեզ հաջողվել է ապահովել այդ կայունությունը, այդ թվում՝ ՀՀ–ում կոռուպցիայի դեմ սկզբունքային և հասցեագրված պայքար տանելու շնորհից։ Որևէ ցնցոմ չի կարող մեր հակակոռուպցիոն պայքարը որևէ կերպ թուլացնել, սա ազգայիհն անվտանգության, պետության շահերի հարց է»,– նշեց նա։
Նրա խոսքով՝ այսօր Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ–ում նույնքան կարևոր է, որքան 2018–19 թվականներին․ «Մենք խորապես մտահոգված ենք, որ ՀՀ–ում տարբեր տեղերում հնարավոր է փողով, կաշառքով տարբեր հարցեր լուծել, պետք է պայմանավորվենք, որ այստեղ, ինչպես նախկինում ներում–բեկում չի լինելու, անկախ նրանից, թե դա տեղի կունենա նախկին–ներկա իշխանության կողմից, դա պետք է արժանանա հստակ, ուժեղ օրինական գնահատականի»։
Մանրամասները՝ տեսանյութում:
