2024թ. աշխատավարձերը 8.8 տոկոսով կբարձրանան. ֆինանսների նախարար

«Այն դրական միտումները, որ մենք արձանագրում ենք աշխատաշուկայում, կարծում ենք՝ կշարունակվեն նաև 2024 թվականին»:

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ, այս մասին այսօր ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«2023 թվականին՝ բարձր տնտեսական աճի պայմաններում, կանխատեսում ենք վարձու աշխատողների թվի և իրական աշխատավարձի աճ համապատասխանաբար 5.5 և 13.6 տոկոսով, իսկ 2024 թվականին՝ արդեն 2.7 և 8.8 տոկոսով, այսինքն՝ աշխատողների թիվը կավելանա 2.7 տոկոսով, իսկ աշխատավարձերը կբարձրանան 8.8 տոկոսով: Ակնկալում ենք, որ 2024 թվականին կունենանք նաև զբաղվածության աճ, իսկ գործազրկության մակարդակը կիջնի մինչև 12.3 տոկոս»,- ասաց Հովհաննիսյանը:

Կիսվել սոց․ ցանցերում