«Սևան» ազգային պարկի տարածքում վերահսկողության խիստ միջոցառումները շարունակվում են:
Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Հոկտեմբերի 24-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Նորաշեն բնակավայրի հարակից ափամերձ հատվածներից լճից դուրս է բերվել և առգրավվել 135 ապօրինի խեցգետնաորսիչ:
Թվով 152 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։
Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։
Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։Միջոցառումները շարունակվում են։
