Ադրբեջшնի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը միտումնավոր մոլորեցնում է միջազգային հանրությանը։

Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի՝ «X»-ի միկրոբլոգում արված երեկվա գրառումը։

Հիշեցնենք՝ երեկ ԱԳՆ խոսնակը հղում անելով ՀՀ ՔԿ տվյալներին՝ գրել էր, որ սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով 14 մարդ խոշտանգվել է, 64-ը մահացել է Լեռնային Ղարաբաղից տեղափոխվելիս․ «200-ից ավել մարդ սպանվել է, այդ թվում՝ 9 քաղաքացիական անձ, 3 երեխա: 300-ից ավելին վիրավորվել են, այդ թվում՝ 231 զինծառայող և 80 խաղաղ բնակիչ», — գրել էր Բադալյանը։

Հաջիզադեն սա «հերթական կեղծիք» է որակել։

Կիսվել սոց․ ցանցերում