ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ–ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ Երասխի գործարանի տեղափոխման մասին լուրերին:
Ըստ նրա՝ գործարանը շարունկավում է կառուցվել և ծրագիրնն այնպայման իրականացվելու է։ Ինչ վերաբերվում է գործարանի տեղափոխմանը, վերջինս ընդգծեց, որը գործարանը կառուցվելու է նախապես որոշված տարածքի մոտակայքում, այդպես էլ չհստակեցնելով, թե որտեղ է «մոտակայքը»։
Հարցին՝ դա չի նշանակում, որ ՀՀ–ն տուրք է տվել Ադրբեջանի սպառնալիքներին, նախարարը նկատեց․
«Մենք գործ ունենք մասնավոր ներդրումներ իրականացնող ընկերություններ հետ և իրենց հետագա անելիքը իրենք են որոշում։ Հաշվի առնելով մեր աշխարհագրական ու տարածաշրջանային միջավայրը՝ փորձում ենք իրենց մաքսմալ օգտակար լինել»,– ասաց նա։
Քերոբյանի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության բացակայության հետևանքով ներդրողների ծրագրերը շատ հաճախ քննարկումներից այն կողմ գործնական տեսք չեն ստանում․ «Մենք տեսնում ենք, որ տարբեր ներդրողներ հապաղում են ներդրումներ իրականացնել, և բնականաբար մենք բոլորս նշում ենք, որ խաղաղությունը էական նշանակություն ունի մեր ներդրումային ծրագրերի համար։ Խաղաղությունն այն անհրաժշետ պայմանն է, որը պետք է ապահովի խոշոր ներդրումային ծրագրերը»։
Հիշեցնենք՝ դեռ սեպտեմբերին GTB հոլդինգն արձագանքել էր Երասխի գործարանի տեղափոխման մասին լուրերին: Ընկերությունը նշել էր, որ ոչ մի բան չի տեղափոխվել, չի կասեցվել և չի դադարեցվել։ Երասխն անպայման ունենալու է իր շարունակությունը։ Ինչպես ծրագրված ու նախատեսված էր՝ այն արտադրական պրոցեսի ընդամենը փուլերից մեկն է։
