Դա մեծագույն պայքար էր․ Մեսսին՝ Ռոնալդուի հետ մրցակցության մասին

Լիոնել Մեսսին խոսել է իր և Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցության մասին։

Երեկ արգենտինացին նվաճեց իր 8-րդ «Ոսկե գնդակը»: Պորտուգալացի հարձակվողն ունի 5-ը։

«Սպորտային առումով դա մեծ պայքար էր: Մենք սնվեցինք այդ մրցակցությունից, քանի որ երկուսս էլ շատ մրցունակ ենք: Նա նույնպես միշտ ցանկանում էր հաղթել։

Դա շատ հաճելի շրջան էր երկուսիս և նաև նրանց համար, որոնք սիրում են ֆուտբոլը։ Կարծում եմ, որ մենք իսկապես արժանի էինք բարձրանալ և այդքան երկար մնալ այնտեղ:

Այնտեղ հասնելը հեշտ է, բայց այնտեղ մնալն է դժվար, և մենք 10-15 տարի մնացինք բարձունքում: Դա շատ դժվար է, և դա անելը զարմանալի է:

Սա հիանալի հիշողություն կլինի բոլորի համար, որոնք հետևել են մեզ»,- ասել է Մեսսին L’Équipe-ին տված հարցազրույցում:

Աղբյուր  ArmSport.am

Կիսվել սոց․ ցանցերում