ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե մեկ օր ջուր չունենաք, ի՞նչ կանեք․ հարց՝ Գարեգին Բաղրամյանին

«ՀԾԿՀ-ում այս պահին բազմաթիվ բողոք–դիմումներ կան քննվող, որոնք ուղղված են «Վեոլիա ջուր» ընկերությանը»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Բաղրամյանի խոսքով՝ եթե հանրապետությունում ջրանջատումները կապված լինեն սպասարկման որակի կամ ժամային խախտումների հետ, ապա օպերատորը կստանա ավտոմատ տուգանք։

 

«Կախված սեզոնայնությունից՝ խնդիրները միշտ շատանում են, որովհետեւ ջրապահանջարկը ավելանում է, համակարգի ճնշումը ավելանում է, որ ջուրը հասնի սպառողներին ու համակարգի մաշվածության պատճառով վթարները էականորեն շատանում են։ Տուգանքները ավտոմատ են եւ եթե սպասարկման կամ ժամի հետ կապված խախտումներ են լինում, ավտոմատ տուգանքներ են կիրառվում, դա արվում է սպառողի հարմարավետության համար։ Տուգանքը ավտոմատ վճարվում է սպառողի հաշվին»,– նշել է նա։

 

Մանրամասները` տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում