Մադրիդի «Ռեալը» երկարաձգեց պայմանագիրը 23-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։
Բրազիլացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։
Վինիսիուս Ժունիորը «Ռեալում» է հանդես գալիս 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 10 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
