Անտառային հրդեհների պատճառվ Կանադայում իշխանությունները տարհանում են սկսել: Այս մասին հայտնում է BBC-ն։
Կանադան ապրում է երկրի պատմության մեջ անտառային հրդեհների վատթարագույն սեզոնը, որտեղ շուրջ 1100 հրդեհ է մոլեգնում ամբողջ երկրում:
Մասնագետները որպես բազմաթիվ հրդեհների պատճառ նշում են սովորականից ավելի տաք և չոր գարունը։ Գիտնականների կարծիքով՝ կլիմայի փոփոխությունը մեծացնում է շոգ ու չոր եղանակի վտանգը, որն իր հերթին կարող է հանգեցնել բազմաթիվ անտառային հրդեհների։
Լրատվամիջոցները նշում են, որ օդը կարմիր է բնակավայրերի մեծ մասում և տեղի բնակիչների համար դժվար է շնչել։