Մարդիս աչքը դուրս ա, դաժե գիտեմ որ սիրած ա պահում, բայց դե ես իրան չեմ թողնելու, հուսով եմ որ մի օր կհասկանա ու կգնահատի ինձ.

Մարդս ինչ խոսք շատ շուստրին ա, ինչ ուզում ա, իրա ուզածին հասնում ա։ Ասենք կարում ա էլի տարբեր տեսակի մարդկանց հետ լեզու գտնի, հասկանա թե իրանց ինչա դուր գալիս, ինչ դուր չի գալիս։ Դրա համար էլ պաշտոնը վեշնի բարձրացնում են, սաղ հետը լավ են։ Որ հարցնում եմ, ոնց ես կարում էսքան ընկեր ունենաս, ասումա իրանք ժամանակավոր մարդիկ են, ընկերներ չեն։

Հիմա էլ իմացել եմ, որ ինձ խաբում ա, մի հատ հարուստի աղջկա հետ ա սկսել շփվել։ Հա ես էլի բան չունեմ ասելու, ինչ ուզում ա թո անի, ուզում ա թո սիրուհի պահի, մեկա էտ սաղ ժամանակավոր ա։ Իրա տեսակը ես լավ գիտեմ, հաստատ ինձ ու երեխուս չի թողի ու գնա։ Էսքան բան ա անում, բայց ընտանիքն ու օջախը իրա համար ուրիշ արժեքներ են, էտ իրա ծնողներից ա գալիս։

Կիսուրս շատ խելոք կնիկ էր, իսկ կեսրարս էլ պատերազմի մասնակից էր, հարգանք ու պատիվ ուներ, սաղ իրան իրա դուխի համար հարգում էին։ Ընենց պատմություններ են պատմում, որ կարելիյա մի հատ մեծ գիրք գրել կեսրարիս մասին։ Այ սենց լավ ընտանիք ա։ Մենակ մարդս մի քիչ տարօրինակություններ ունի, ուրիշ աղջիկների վրայա աչք դնում, հուսով եմ մի օր խելքը տեղը կգա։

Կիսվել սոց․ ցանցերում