Սերբիայի նախագահ Վուչիչը ցրել է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ցրել է խորհրդարանը և դեկտեմբերի 17-ին նշանակել արտահերթ ընտրություններ, որոնք կլինեն երրորդը վերջին 4 տարվա ընթացքում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է The Washington Post-ի հրապարակումից։

«Մենք ապրում ենք ողջ աշխարհի համար դժվար ժամանակաշրջան, գլոբալ մարտահրավերների, պատերազմների և հակամարտությունների ժամանակաշրջան, երբ անհրաժեշտ է, որ բոլորս միասնական լինենք Սերբիայի Հանրապետության ազգային և պետական կենսական շահերը պահպանելուն ուղղված պայքարում», — ասել է Վուչիչը ընտրությունների օրը նշանակելուց հետո։

Խորհրդարանական ընտրությունները համընկնում են 65 մունիցիպալիտետներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել սոց․ ցանցերում